Քաղաքապետի կարգադրությամբ բժշկական կենտրոնում աուդիտ կանցկացվի

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն»» փակ բաժնետիրական ընկերությունում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի կարգադրության հաաձայն աուդիտ կանցկացվի:

Կարգադրության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված «Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման» պայմանագրով, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ»» ՓԲԸ-ում իրականացված ներդրումների ծավալներն ուսումնասիրելու նպատակով` 2019 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 14-ն իրականացնել համապատասխանության աուդիտ։

2. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ»» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ՝ Ա.Ալեքսանյանին, Գ.Խանիկյանին, շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Գուլգուլյանին, առաջատար մասնագետ Ս.Գևորգյանին և առողջապահության վարչության պետի տեղակալներ Գ.Անտոնյանին, Ա.Մուրադյանին ու գլխավոր մասնագետ Տ.Սարգսյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել