Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 17-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձյան, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
- Երևան քաղաքում գրադարանային համակարգի և գրադարանային գործի զարգացման ու հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անբասիր գործունեության համար «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
- Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ-73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: