Այսօր՝ ապրիլի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքային խմբի հանդիպումը:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ծրագիրը և նշեց, որ մի քանի կազմակերպություններ կազմել ու մշակել են ՓՄՁ խնդիրների վերլուծություն, որն անցած տարվա աշնանաը ներկայացվել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
«Մենք գիտենք, որ այժմ ընթացքի մեջ է ՓՄՁ զարգացման 2019-21 թթ ռազմավարությունը, և խնդրել ենք, որպեսզի ներկայացվի, թե այժմ ինչ վիճակում է այն գտնվում»,-նշեց նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ՓՄՁ ռազմավարությունն այժմ ակտիվ քննարկման փուլում է գտնվում և շատ կարևոր է քաղհասարակության դիրքորոշումը և մասնավոր գործընկերների կարծիքներն այն մասին, թե որոնք պետք է լինեն առջնահերթություններ, միջոցառումները և այլն:
«Իրականացված վերլուծությունն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել ռազմավարության վրա: Այսպես մենք որոշում էինք, թե հիմնական որ ուղղություններին է աջակցելու պետությունը՝ ՓՄՁ զարգացմանը ՀՀ-ում և որոնք են ՓՄՁ առաջնահերթությունները»,-նշեց փոխնախարարը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության ղեկավար Կորյուն Գևորգյանը ներկայացրեց ՓՄՁ զարգացման ռազմավարության 2019-21 նախագծի կառուցվածքը:
Նա խոսեց ՓՄՁ ռազմավարության անհրաժեշտության մասին, դրա մշակման մոտեցումների ժամանակացույցի և ընթացքի մասին, ներկայացրեց ՓՄՁ զարգացման տեսլականը և առաքելությունը, ռազմավարության թիրախներն ու նպատակները, ինչպես նաև, թե ինչպես է ակնկալվում այդ ամենն իրականացնել:
Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է «ՓՄՁ ոլորտի գնահատման հետազտութ