Արցախում 10-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվում է հարազատ եղբայրը

Ապրիլի 12-ին ժամը 20:00-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի ղեկավար Վ. Գ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ն ժամը 11:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ոստիկանությունից:

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ժամը 21:15-ի սահմաններում Նոր Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող անտառահատվածում հայտնաբերել են Վ. Գ-ի դին` քարերով և տերևներով ծածկված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել է ծակած կտրած վերքեր։

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Վ.Գ-ին ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում սպանել է հարազատ եղբայրը՝2001թ. ծնված Ս.Գ-ն՝ խոհանոցային դանակով պարանոցի շրջանում հարվածներ հասցնելով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել