Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.
1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝
1) մինչև ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկի տեղադրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00,
2) մինչև ս. թ. մայիսի 6-ը Հանրապետության նախագահին փոխանցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածության համար դիմած հավակնորդների ցուցակը և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները),
3) մինչև ս. թ. մայիսի 15-ը կազմակերպել անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ,
4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կազմակերպել Հանրապետության նախագահի հանդիպումները իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: