Զատիկին հաջորդող աշխատանքային օրը չի նախատեսվում տեղափոխել. կառավարություն

Կառավարությունն ապրիլի 22-ի, Զատիկին հաջորդող աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախագիծ, որով օրը պետք է ոչ աշխատանքային համարվեր, չի նախատեսվում»,-նշում են վարչությունից:

Այսպիսով, ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:

Նշենք, որ նախորդ տարի Սուրբ Զատիկին հաջորդող օրը եղել է ոչ աշխատանքային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել