ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Այս առաջարկության մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը: Հարցն ընդգրկված է ընթացիկ քառօրյայի նիստերի օրակարգում:
Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է: