Պոլիկլինիկային հատկացվել է անհրաժեշտ խմբաքանակ, վերջինիս կողմից էլ ծնողին տրամադրվել է պետպատվերի ուղեգիրը. ԱՆ

Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ մամուլում շրջանառվող «երեխային անհրաժեշտ է վիրահատություն, սակայն պոլիկլինիկայից ուղեգիր չեն տրամադրում` չլինելու պատճառով» վերնագրով լուրի մասին:

«Դեպքի հետ կապված հարկ է նշել, որ առողջապահության նախարարության աշխատակազմն այսօր առավոտյան տեղեկացել է խնդրին և հրատապ լուծել հարցը`պոլիկլինիկային հատկացվել է անհրաժեշտ խմբաքանակ, վերջինիս կողմից էլ ծնողին տրամադրվել է պետպատվերի ուղեգիրը:

Ինչ վերաբերում է ուղեգրերի դեֆիցիտին, ապա այն պայմանավորված էր գնումների գործընացի ժամանակ ծագած որոշակի տեխնիկական խնդիրների հետ, որոնք նույնպես արդեն լուծված են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել