2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի և դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորի, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: