Արդարադատության նախարարը հաստատել է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է`

1)    Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ապահովման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2)   նախարարության իրավական փոխօգնության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

3)   նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.

4)   նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի.

5)   նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի.

6)   նախարարության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 6 հավելվածի.

7)   նախարարության անձնակազմի կառավարման վարչության կանոնադրությունը՝համաձայն N 7 հավելվածի.

8)   նախարարության գործերի կառավարչության կանոնադրությունը՝ համաձայն N 8 հավելվածի.

9)   նախարարության զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 9 հավելվածի.

10)  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 10 հավելվածի.

11)  նախարարության քարտուղարության կանոնադրությունը՝ համաձայն N 11 հավելվածի.

12)  նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 12 հավելվածի:

Հրամանն ուժի մեջ է մտել մարտի 30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել