Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N.318-Ն որոշման N.2 հավելվածի 9-րդ և 9.1-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 21-ի N.457-Ա հրամանը՝
1. Երևանի ենթակայության
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ,
- «Թիվ 19 պոլիկլինիկա»,
- «Գրիգոր Նարեկացի» ԲԿ,
- «Նոր Արաբկիր» ԱԿ,
- «Թիվ 8 պոլիկլինիկա»,
- «Թիվ 20 պոլիկլինիկա»,
- «Թիվ 17 պոլիկլինիկա»,
- «Թիվ 16 պոլիկլինիկա»,
- «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա»,
- «Թիվ 12 պոլիկլինիկա»,
- «Թիվ 13 պոլիկլինիկա»,
- «Թիվ 22 պոլիկլինիկա»,
- «Նոր Արեշ պոլիկլինիկա»,
- «Թիվ 15 պոլիկլինիկա»,
- «Արշակունյաց պոլիկլինիկա»,
- «Արաբկիր մանկական պոլիկլինիկա»,
- «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա»,
- «Կարմիր Բլուր պոլիկլինիկա»,
- «Թիվ 4 պոլիկլինիկա»,
- «Նորագավիթ պոլիկլինիկա»,
- «Թիվ 5 պոլիկլինիկա»,
- «Սարի-Թաղ պոլիկլինիկա»,
- «Թիվ 1 պոլիկլինիկա»,
- «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններում
բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, ըստ վարչական շրջանների, ձևավորել մշտական գործող ուղեգրող հանձնաժողովներ /այսուհետ՝ ուղեգրող հանձնաժողովներ/՝ համաձայն հավելվածի»:
Նույն որոշմամբ հաստատվել է նաև ուղեգրող հանձնաժողովների գործունեության աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
Որոշմամբ նաև սահմանվել է, որ ուղեգրող հանձնաժողովները գործունեությունը կազմակերպում են ՀՀ առողջապահության նախարարի կողմից յուրաքանչյուր տարվա համար հատկացված քվոտաների քանակի և առավելագույն գումարի սահմաններում: