ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում է կայացվել դպրոցների և մանկապարտեզների, ինչպես նաև սննդի կազմակերպման գործընթացում ներգրավված մի շարք աշխատակիցների նկատմամբ:
ՀՀ կառավարության №347-Ն որոշմամբ հաստատված են վարակի տարածման բարձր ռիսկ ունեցող գործունեության ոլորտները, որոնցում ներգրավված անձինք` վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման նպատակով ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության:
Նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկված անձանց չի թույլատրվում աշխատել մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ապահովել իրենց աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության պատշաճ անցկացումը` ապահովելու համար անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև կանխարգելելու հնարավոր վարակիչ հիվանդությունների առաջացումը և տարածումը: