Այս ծրագրով այլ անձիք կարող են հասանելիություն ստանալ ձեր համակարգչի տվյալներին. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ֆեյսբուքի հայկական տիրույթում գովազդ է տարածվում, որով փնտրում են աշխատողներ SMM ոլորտում։

Դիմելուց հետո նամակագրությունով հասանելիություն են ուզելու TeamViewer ծրագրով, որ կարողանան համապատասխան կարգավորումներ անել Ֆեյսբուքի ձեր էջում։

Խորհուրդ չի տրվում դիմել ու հասանելիություն տալ անծանոթ մարդկանց վերը նշված ծրագրով, քանի որ այդպիսով հասանելիություն կստանան համակարգչի տվյալներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել