Ջրօգտագործողը պարտավոր կլինի ջրի դիմաց վճարը կատարել անկանխիկ ձևով մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարել և սահմանել, որ ջրօգտագործողը պարտավոր կլինի յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել անկանխիկ ձեւով մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիներ շարունակ խոսվում է ոռոգման ջրի համար վճարումները բացառապես բանկային համակարգով իրականացվելու անհրաժեշտության մասին, մինչ օրս մատակարարված ոռոգման ջրի դիմաց գումարը հավաքագրում են ջրբաշխները:

«Սա հանգեցնում է լուրջ խնդիրների եւ դժվարությունների այն պատճառով, որ կանխիկ վճարումների դեպքում քաղաքացիների եւ ջրբաշխների միջեւ  հաճախ առաջանում են անճշտություններ՝ կապված վճարման փաստի հետ: Բացի այդ, նման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը գրեթե  անհնար է: Ուստի անհրաժեշտ է օրենքով նախատեսել մատակարարված ոռոգման ջրի դիմաց առձեռն որեւէ վճարում կատարելու, գումարը փոխանցելու արգելք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել