Հրդեհ՝ դատարանի նիստերի դահլիճում. ԱԻՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում բռնկված հրդետի հետեւանքով այրվել է նիստերի դահլիճի գույքը։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհը մարվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:39-ին: Այրվել է դատարանի նիստերի դահլիճի (մոտ 60 քմ) գույքը՝ մասամբ»,- հայտնում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել