Գողություններ մեքենաներից. ոստիկանները երիտասարդին հայտնաբերել են

Ապրիլի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Բաբաջանյան փողոցի 117 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար և փորձել գողանալ մեքենայի գազի գլանանոթը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նույն օրը բաժնում հաղորդում տված մեկ այլ քաղաքացի հայտնել էր, որ գիշերը Իսակովի պողոտայի 44/2 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար և ավտոմեքենայի տեխզննման կտրոնը և փորձել գողանալ գազի գլանանոթը:

Ապրիլի 8-ին բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Շերամի փողոցի 53 շենքի բակում կայանած իր «Օպել » մակնիշի ավտոմեքենայի գազի գլանանոթը:

Ապրիլի 10-ին, ժամը 18:45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ նշված գողությունը և գողության փորձերը կատարել է 1985 թ. ծնված Մեսրոպ Գ.-ն: Նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել