Ապրիլի 9-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի թիվ 9 հողակտորի մոտ տուն է այրվում:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ին, 1973 թ. ծնված Արմեն Ա.-ն հրկիզել է մորեղբոր դստեր տունը, ինչի հետևանքով այրվել է 6 քմ տարածք:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հրդեհը մարվել ժամը 01.54-ին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: