Համայնքները կընդգրկվեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում

Կառավարությունը արիլի 11-ի նիստին ընդունել է որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:

2019 թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը 10 է:

Որոշմամբ առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել հանրապետության 40 համայնք: Տվյալ համայնքային գրասենյակներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է համայնքների հետ պամանագիր կնքել, քանի որ ծառայությունների մատուցման իրավահարաբերություններն իրենց բնույթով պայմանագրային են: Արդյունքում՝ պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեռանկարում պետք է յուրաքանչյուր փոստային բաժանմունքում, համայնքում լինի այսպիսի ծառայություն մատուցելու հնարավորություն: «Սրանք գրասենյակներ են, որոնք ընդունում են դիմումները և ծառայությունը մատուցվում է կենտրոնացված»,-նշել է արդարադատության նախարարը:

Նիստը նախագահող Տիգրան Ավինյանն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պետական ծառայությունները մատուցել տեղերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել