MINISO ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՇՎՏՄ

«ՄԻՆԻՍՈ ԷՅ ԷՄ» ընկերությունում, որը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի 6 տարբեր հասցեներում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը փետրվարի 12-ից սկսած ստուգումներ է իրականացրել:

Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Իրականացված ստուգումների ընթացքում բացահայտվել են սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսե արտադրանքների, խաղալիքների, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների, ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին, խեցեգործական ամանեղենի վերաբերյալ, տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության, օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգերի պահանջները:

Հայտնաբերված խախտումների համար ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ խախտումները վերացնելու համար տրվել է կարգադրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել