ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավորապես առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները, ինչպես նաև սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում։