Հաշմանդամություն ունեցող կնոջը վերադարձրել են հիվանդանոցում վճարված գումարը. ՄԻՊ

Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը:

Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել:

Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել