Ապրիլի 5-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության (Commonwealth of Dominica) մշտական ներկայացուցիչներ՝ Մհեր Մարգարյանը և Լորին Ռութ Բանիս-Ռոբերտսը (Loreen Ruth Bannis-Roberts) ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն։
Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի և Դոմինիկայի մշտական ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկու երկրների միջև ՄԱԿ շրջանակներում գործընկերության խթանմանը և միջազգային այլ կառույցներում համագործակցության ընդլայնմանը։