Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում 3 հարց է

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում 3 հարց է.

  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Այս փոփոխությունը ենթադրում է, որ ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրի փոխարեն կհաշվեն կիլոգրամ:

  • «Տոների և  հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս նախագծի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր:

  • «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի համաձայն, 2019 թվականի ապրիլի 8-ին գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպեսև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է 3-ական ժամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել