Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել «ԱՐԱՍ ՖՈՒԴ» ընկերությունում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքները, ինչպես նաև օծանելիքակոսմետիկական արտադրանքները իրացնում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի: Հայտնաբերված խախտումները սեղմ ժամկետներում տնտեսվարողի կողմից վերացվել են:
«ԴԵ ԳՈՒՍՏՈ» ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են Եվրասիական տնտեսական միության հաստատած «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության» տեխնիկական կանոնակարգի պահանջները՝ ապրանքներն իրացվել են առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի առկայության:
«ՊՐՈՖ ԿՈՍՄԵՏԻԿՍ» ընկերությունում ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը՝ ով իրականացնում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի վաճառք, ապրանքներն իրացնում է առանց մակնշման: Ստուգումների արդյունքում տնտեսվարողի կողմից վերացվել են հայտնաբերված խախտումները:
«ՀԱՅ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ընկերությունում ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերության չափման միջոցները ստուգաչափված չեն: ՇՎՏՄ-ի կարգադրությամբ Ստուգումների արդյունքում խախտումները վերացվել են:
Ստուգումներ են իրականացվել «ՏԻԿՈ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունում: Ստուգումների ընթացքը ցույց է տվել, որ ընկերությունը երեխաների և դեռահասների համար նախատեսված, օծանելիքակոսմետիկական, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների վաճառքն իրականացնում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները ընկերության կողմից վերացվել են:
«ԱՐԵՎԻԿ» ընկերությունում իրականացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի վաճառքն իրականացվում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի: Արդյունքում՝ տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերացվել են բացահայտված բոլոր խախտումները:
«ԲԻՈՎԵՅ» ընկերությունումիրականացված ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ օծանելիքների և կոսմետիկական արտադրանքների վաճառքով զբաղվող ընկերությունն ապրանքներն իրացրել է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի, ինչպես նաև չի պահպանել մակնշմանը ներկայացվող պահանջները: Արդյունքում տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, իսկ խախտումները վերացվել են: