Սպանություն Երևանում

Այսօր՝ ապրիլի 6֊ին սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկանում ենք, որ այսօր՝ ապրիլի 6֊ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել Ռ.Մ.-ի (ծնված 1935 թ.) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել