Դատական համակարգում առկա որոշակի խնդիրներին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ապրիլի 4-ին գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել այն խնդիրները, որոնց հանդիպում են փաստաբանները՝ մասնագիտական գործունեության առօրյայում դատարանների հետ առնչվելիս: Գրությամբ ոչ միայն նշվել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, այլ նաև ներկայացվել են դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ:
Մասնավորապես՝ գրությամբ նշվել է մարզերում ոչ աշխատանքային օրերին հերթապահության բացակայության, «ԴԱՏԱԼԵՔՍ» դատական տեղեկատվական համակարգում դատական գործերի վերաբերյալ տեղեկություն չլրացնելու (ուշ լրացնելու), դատարանների կողմից կատարողական թերթերն ուշ տրամադրելու և այլ խնդիրների մասին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 04.04.2019թ. գրությունը կարող եք բեռնել այստեղից։