Փաստաբանը կալանավորվեց. ՀՔԾ

Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ երկու ամսով կալանվորվել է դատավորին ենթադրյալ կաշառքը փոխանցող փաստաբանը։

«Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք վերցնելուն օժանդակելը),-նշեց նա:

Հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի գտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

Ապրիլի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալնավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել