Մարտի 28-ին, ժամը 13.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին Թումանյան փողոցում գործող գեղեցկության սրահի տնօրենից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.00-ին, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ սրահից գողացել է փող և փափուկ խաղալիք:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել է 2001 թ. ծնված Գոռ Հ.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 17.10-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Գոռ Հ.-ն ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: