Տիգրան Խաչիկյանը՝ արդարադատության փոխնախարար. ի՞նչ կենսագրություն նա ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ Տիգրան Խաչիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Տիգրան Խաչիկյանը ծնվել է 1991 թ-ի օգոստոսի 21-ին, Երևանում:

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2018թ. առ այսօր – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս

2017թ. առ այսօր – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական կլինիկայի տնօրեն

2016 թ. առ այսօր – ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս

2016թ. առ այսօր – ՀՀ դատավորների թեկնածուների որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ

2016 թ. դեկտեմբեր–2017 թ. մարտ- ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի՝ հանրային իրավունքի ոլորտի փորձագետ

2016 թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ

2015-2016 թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ

2015 թ.– ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս

2013-2015 թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

 

Կրթություն
2014-2017թթ. Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

2012-2014 թթ. –Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, Գերազանցության դիպլոմ
2008-2012 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, Գերազանցության դիպլոմ

Այլ տեղեկություններ

Թեկնածուական ատենախոսության թեման 

«Մաքսային հսկողության իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.02

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը

Վարչական իրավունք և դատավարություն, Մաքսային իրավունք, Հարկային իրավունք, Աշխատանքային իրավունք

Կարդացվող դասընթացներ

ՀՀ աշխատանքային իրավունք, ՀՀ վարչական դատավարություն, ՀՀ մաքսային իրավունք, ՀՀ հարկային իրավունք

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների

2016 թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 2170)

2015 թ.-ից ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ

2014 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ 

2012 թ. Երևանի պետական համալսարանի լավագույն ուսանող

Իրավաբանական գիտությունների թեկնածու,

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների

Ամուսնացած է, ունի 1 որդի

Անկուսակցական է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել