18.05.11-13.06.16 ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
14.10.10-17.05.11. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
17.11.08-17.05.11. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ
02.06.08-17.11.08. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական՝ իրավական հարցերով
07.01.08-02.06.08. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ օգնական՝ իրավական հարցերով
02.07.07.-07.01.08. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական՝ իրավական հարցերով
2010-2015«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, դասախոս
2004-2009 ՀՊՃՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իրավագիտության դասախոս
2004-2009 ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին, դասախոս
2012թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Կրթություն
2009թ. Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ)
2004-2007 ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոն, ասպիրանտ (իրավաբանական գիտությունների թեկնածու)
2002-2004 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
1998-2002 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
Այլ տեղեկությունները
Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն
Արդարադատության նախարարի տեղակալը Նախարարի հրամանով համակարգում է Նախարարության հետևյալ աշխատանքները.
ա) մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի ապահովման,
բ) մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու, համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց կիրարկումն ապահովող առաջարկությունների ներկայացման,
գ) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման այդ շրջանակներում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ կապերի ապահովման,
դ) քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման,
ե) ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,
զ) դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման.
8) Նախարարի տեղակալ Ա․Ասատրյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության և Նախարարության համակարգում գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի իրավասությունը՝ նախարարության կանոնադրությամբ
Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
6) Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին: