Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Քրմոյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»:
Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանը Նիկոլ Փաշինյանի մարտի 22-ին ստորագրած որոշմամբ ազատվել էր արդարադատության նախարարի տեղկալի պաշտոնից: