Գևորգ Պետրոսյանը առաջարկում է մինչև 300 հազար դրամի չափով տուգանք նշանակել՝ պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու համար

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոյսանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարել:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն ՝ տեղեկատվություն տնօրինող են համարվում տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձինք:

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ առանձնացված է այն սուբյեկտների ցանկը, ում մոտ պատգամավորն ունի հարցում ուղարկելու եւ ընդունելության իրավունք:

Պատգամավորը նշել է, որ սահմանափակ ցանկից բացի, հաճախ պատգամավորի համար անհրաժեշտություն է առաջանում ընդունելություն կազմակերպել նաեւ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես օրինակ՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության ղեկավարի, կամ էներգամատակարարում իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, ովքեր, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, համարվում են տեղեկատվություն տնօրինող եւ տրամադրելու պարտականություն ունեցող սուբյեկտներ: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը չի կարգավորում նշված դեպքը, ինչը կարող է խոչընդոտել պատգամավորի կողմից իր օրինական գործունեությունն իրականացնելուն: Սույն նախագծով առաջարկվում է լրացնել այդ բացը՝ Կառավարության, վարչապետի եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կողքին ավելացնելով նաեւ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա պատգամավորներին ստանալ ոչ միայն իրենց, այլ նաեւ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել