Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: