ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 5-ին՝ ժամը 12.00-ին:
Նշենք նաև, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև մեղադրանքի կողմը: