Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Պատգամավորը առաջարկում է օրենքը լրացնել 4․1 կետով և ամեն տարի ապրիլի 16-ին նշել հայ կինոյի օրը։
Կառավարությունը սակայն մերժեց նախագիծը:
Հիմնավորման մեջ նշված է, որ նկատի ունենալով հայկական կինոյի շուրջ հարյուրամյա պատմության եւ հայկական հարուստ կինոժառանգության կարեւորությունը, հայկական կինոն դիտարկելով որպես ազգային մշակութային հարստության կարեւորագույն մաս, մեծ նշանակություն տալով մշակույթի այդ բաղադրիչով ժամանակակից աշխարհին ներկայանալու, Հայ կինոմշակույթը հանրայնացնելու խնդրին, ինչպես նաեւ` հայ կինոգործիչների մեծ ներդրումը հայ մշակույթում արժեւորելու, երիտասարդ սերնդի կապվածությունը կինոարվեստի հետ խթանելու, կինոարվեստը հանրայնացնելու, կինոարվեստին մեծ մասսայականություն հաղորդելու նպատակով առաջարկում եմ ապրիլի 16-ը հռչակել որպես հայ կինոյի օր:
Մանրամասները՝ տեսանյութում