Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավոր Գագիկ Հեբոյանին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
ՀՔԾ-ից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ քննիչը նշված փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացրել և երեկ վերջինս ձերբակալվել է: Քննչական մարմինը դեռ չի հայտնում փաստաբանի անունը և ազգանունը:
Նշենք, որ ապրիլի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալնավորումը: