Նախորդ տարվա համեմատ 20 միլիոն 710 հազար հատ ՀԴՄ կտրոն է տպվել, որը ապահովել է մոտ 55 միլիարդ դրամի շրջանառություն. Դավիթ Անանյան

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տրամադրված ՀԴՄ-ների թիվը աճել է:

Նախկինում ներկայացվել է, որ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների համար 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված ՀԴՄ կտրոնների քանակի աճը եղել է աննախադեպ (շուրջ 12.3 մլն կտրոն ավել է տրամադրվել)։ 2019 թվականի 1-ին եռամսյակի համար ամփոփված տեղեկատվությունը ևս հաստատում է ՀԴՄ կտրանների աճի միտումը, մասնավորապես, 2019թ. մարտ ամսվա համար աճի տեմպը ոչ միայն պահպանվել է, այլև՝ էականորեն բարձրացել է.

Հաշվետու ամիս 2019 2018 Տարբերություն

Կտրոներ

(հատ)

Գումար

(մլն. դրամ)

Կտրոներ

(հատ)

Գումար

(մլն. դրամ)

Կտրոններ Գումար
(հատ) (տոկոս) (մլն. դրամ) (տոկոս)
Հունվար 24,711,186 109,608 19,049,694 91,664 5,661,492 29.7 17,944 19.6
Փետրվար 28,015,561 123,163 21,328,058 105,451 6,687,503 31.4 17,712 16.8
Մարտ 32,938,447 139,627 24,577,328 120,175 8,361,119 34.0 19,452 16.2
Ամբողջը 85,665,194 372,398 64,955,080 317,290 20,710,114 31.9 55,108 17.4

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել