Այսօր՝ ապրիլի 3-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկումը՝ «Ատելության խոսքն ու իրավապաշտպան գործունեության մարտահրավերները արդի Հայաստանում, մշակույթ, ինստիտուտներ, կարգավորում» թեմայով:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը նշեց, որ թեման հետաքրքիր է և հանդուրժողականության պակասը Հայաստանում նոր չի, որ ծնունդ է առել: «Սա բավական վաղուց կա և իր արտահայտման տարբեր ձևերն ու տարբեր դեմքերն է ընդունում: Իմ համոզմամբ, այս երևույթը վաղուց կա և սրվում ու ցույց է տալիս տարբեր դեպքերի ու առիթների ժամանակ ու թիրախավորում տարբեր խմբեր»,-ասաց Արմեն Գալստյանը:
Նշենք, որ քննարկումն անցնում էր «առանց հղումների իրավունքի» ձևաչափի համաձայն, որպեսզի ներկաներն առավել անկաշկանդ ներկայցնեին իրենց դիրքորոշումը՝ տարբեր հարցերի վերաբերյալ:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնելիս մի քանի թիրախային բաժիններ են ընտրել, որոնց շարքում կարևորվել է իրավապաշտապններին ուղղված սպառնալիքների առկայության խնդիրը: «Թվում էր, որ հեղափոխությունից հետո չենք ունենա այս խնդիրներն այդքան սրությամբ: Լինում էին խնդիրներ, որ կարճ էին տևում, բայց հիմա տեսնում ենք, որ դա շարունակական է և թիրախավորված: Փաստաբանների նկատմամբ ևս ակնհայտ է այդ վերաբերմունքը»,-նշեց նա:
Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, նշելով, որ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ: «Հասարակության մի մասը, ով ատելություն ունի տվյալ վստահորդի նկատմամաբ, նույթ չափով սկսում է այդ փաստաբանի հասցեին, հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքներ, սպառնալիքներ, ատելության խոսք ուղղել: Պետք չի մտածել, որ սա ընդամենը խոսք է ու դա ոչ մի բացասական հետևաքների չի հանգեցնում, եթե փաստաբանը չի կարդու դա: Այդպես չէ, փասաբանի ընտանիքի անդամներն են կարդում այդ մեկնաբանությունները, շրջապատը, հարևանները ու հանկարծ տեսնում ես, որ այն հարևանը, ով քեզ հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր, թարս է քո վրա նայում: Նման երևույթ կա, որը, վերջերս է ավելացել»,-նշում է մասնակիցներից մեկը:
Նինա Փիրումյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն է, ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առկա գործիքակազմը, սամանափակումները և զարգացման հնարավորությունները: