Փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՔԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝  դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավոր Գագիկ Հեբոյանին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

ՀՔԾ-ից Իրավաբան.net-ին հայտնում են, որ քննիչը նշված փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացրել: Քննչական մարմինը դեռ չի հայտնում փաստաբանի անունը և ազգանունը:

Նշենք, որ ապրիլի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալնավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել