Քաղաքապետի թույլտվությամբ ընկերությունը Երևանի անվանումը կօգտագործի ֆիրմային անվանման մեջ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հաշվի առնելով «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 20.03.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝

1.Թույլատրել «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել