Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել՝ նրա գլխավորությամբ, այնուհետև առևանգել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ գործը ժամեր առաջ եկել ՔԿ: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը ներգրավված է գործում, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել: