Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է:
ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպատերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա:
Ուսումնական հաստատության ջեռոուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: