25-ամյա որդին խոհանոցային դանակով մահացու հարվածներ է հասցրել մորը. ոստիկանություն

Ապրիլի 1-ին, ժամը 20.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի 1 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է 49-ամյա կնոջ դիակը՝ աջ կրծքավանդակի և ազդրի շրջանում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 25-ամյա որդին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել մորը՝ պատճառելով մահ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կասկածյալը ժամը 21.50-ն Դավիթ Մալյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ձերբակալվել:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել