Այսօր՝ ապրիլի 2-ին լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:
![](http://iravaban.net//wp-content/gallery/2017/robertabajyan147/IMG_3077.jpg)
2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ, կորցրել՝ մոտ 800 հա տարածք:
Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցում այսօր աշակերտները ծաղիկներ էին դնում իրեն նվիրված հուշաքարի մոտ:
Դպրոցն ունի նաև Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակ:
![](http://iravaban.net//wp-content/gallery/2016/16.11.2016/IMG_7430-copy.jpg)