ԲԴԽ-ն մերժեց նախարարի միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 1-ին, հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի որոշումը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Լրագրողների հետ զրույցում Թաթուլ Պողոսյանը նշեց, որ միայն որոշումը ստանալուց հետո գնահատական կտա դրան:

Նշենք, որ հարցի քննարկումը դռնփակ էր անցել, իսկ դատավորը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էր նախարարը դիմել ԲԴԽ-ին:

«Ես կտրականապես դեմ եմ եղել դիմումին և իմ պատճառաբանությունները, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ներկայացրել եմ: Այսքանը»,-նշեց նա:

Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական դատական պրակտիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել