ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:

ՀՀ ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար ՃՈ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել