Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Այգեստան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վիգեն Մ․-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 27-ին, ժամը 18.00-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակում, 4 տարբեր պայուսակներից գողացել է 4 դրամապանակ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Գողոնն առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտանաբերելու ուղղությամբ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: