Շուկայի վերահսկողության տեսչական մարմին բողոք էր ստացվել, որ «Ֆլոր դե սթառ» ՍՊԸ-ի կողմից առանց մակնշման խաղալիքների վաճառք է իրականացվում:
Այս մասին տեղեկանում ենք հենց տեսչական մարմնից:
Բողոքի հիման վրա Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է իրականացվել կազմակերպությունում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք հաստատել են բողոքում նշված փաստերը: Արդյունքում՝ վերացվել են խախտումները, իսկ «Ֆլոր դե սթառ» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական տույժի:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել նաև «Պեինտս» և «Իսկրա Արմեն» ընկերություններում:
«Պեինտս» ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի իրացումն իրականացնում է համապատասխանության հավաստման փաստաթղթի բացակայությամբ և մակնշմանը ներկայացվող պահանջների խախտմամբ:
«Իսկրա Արմեն» ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության չափման միջոցները շահագործվում են առանց ստուգաչափման:

Հայտնաբերված խախտումները սեղմ ժամկետներում վերացվել են: