ՊՊԾ զինծառայողներին 3000 դրամ կտրամադրվի՝ սննդի ձեռքբերման համար

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է ներդդնել պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկի մեխանիզմ։

Պետական պահպանության ծառայությունը գործում է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված <<Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և իրավական ակտերով պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը:

Պետական պահպանության ծառայությունը իրականացնում է պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պետական պահպանության ծառայության զինծառայողների հատուկ պայմաններում ծառայության ներգրավվածությամբ պայմանավորված հնարավոր չէ իրականացնել զինծառայողների պարենային ապահովումը: ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության  տարածքում և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի ծախսերի հատուցման համար սահմանված է նվազագույն չափ (օրական 3000 դրամ): Ծառայության բնույթից ելնելով ՊՊԾ զինծառայողների սննդի ձեռքբերման գործընթացը իրականացվում է ծառայության կատարման վայրին մոտ գտնվող հանրային սննդի կետերից, ինչը բնույթով շատ նման է օրապահիկով սնվելու գործընթացին:

Վերոնշյալ խնդիրներից ելնելով` նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել 1.2. կետով` «Սահմանել, որ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը կատարվում է օրական 3000 դրամի չափով, ամսական միջին ծանրաբեռնվածությունը 16 օր, իսկ զինծառայողների թվաքանակը` նախորդ տարվա փաստացի թվաքանակի միջինով»:

Նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել