Պետական վերահսկողական ծառայության տեղափոխվում է. նախագիծը կառավարությունում է

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ակնկալվում է ապահովել Անվտանգության խորհրդի,  ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենքերի անվտանգությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախատեսվում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեղափոխումը Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող վարչական շենքից Երևան քաղաքի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության վարչական շենքի անվտանգության և բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկում ավելացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության վարչական շենքը:

Շենքային պայմանների փոփոխությամբ պայմանավորված, ինչպես նաև կարևորելով Անվտանգության խորհրդի և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի վարչական շենքերի պահպանությունն ու անվտանգությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հիշյալ ցանկում ավելացնել նաև նշված շենքերը:

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել